ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հերթական բուտաֆորիկ կինո-կոկտեյլն ավարտվեց. ժամանակն է վերադառնալ հայ կինոյի բուն բովանդակությանը

Հերթական բուտաֆորիկ կինո-կոկտեյլն ավարտվեց. ժամանակն է վերադառնալ հայ կինոյի բուն բովանդակությանը
14.07.2024 | 17:14

ՀՀ հարկատուների հաշվին օտարերկրյա կինոգործիչների շահերը սպասարկող հերթական բուտաֆորիկ կինո-կոկտեյլն ավարտվեց, ժամանակն է վերադառնալ հայ կինոյի բուն բովանդակությանը՝ հայկական կինորտադրության խնդիրները լուծելուն։

Հուլիսի 16-ին ՀՀ ԿԳՄՍՆ հարկի ներքո կայանալու է «Հայաստանի Կինոյի հիմնադրամի» կանոնակարգը մշակող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:

Ֆեդերացիան դնելու է գործող կանոնակարգով նախատեսված ֆիլմերի ֆինանսավորման 2-րդ մրցույթն անցկացնելու անշրջանցելիության հարցը գործընկերների դիմաց։ Մենք համոզված ենք, որ նոր կանոնակարգ ստեղծելուց առաջ, նախ պետք է ցուցաբերել տարրական հարգանք գործող, գուցե և վատ կանոնակարգի հանդեպ։ Պետք է կատարել օրենքի պարզ պահանջը՝ անցկացնել 2-րդ մրցույթը, որը վտանգված է, ոչ կոմպետենտ ինչ-որ մարդկանց կողմից այդ մրցույթի գումարները վատնելու պատճառով։

Ի դեպ, քանի որ Ազգային կինոկենտրոնը «հերձման» փուլում է, մրցույթի անցկացման պատասխանատվությունը, մեր կարծիքով, մնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի վրա։

Կինոյի մասին ՀՀ Օրենքի կիրառումը սպառնում է ՀՀ ամենահին, բորբոսնած ու կոռումպացված թայֆաներից մեկի՝ կինոյի ծեր առնետների կլանի կազմաքանդմամբ։

Հայկական ժամանակակից կինոյին ահռելի վնաս հասցրած այս մարդիկ ապահով գործել են երեք տասնամյակ, սերտաճելով ՀՀ բոլոր իշխանությունների հետ և ստանալով ՀՀ պետական բյուջեով կինոյին տրվող գումարների բաշխման վրա անսահմանափակ վերահսկողություն։

Հեշտ չէ փողի համը տեսած, տարբեր սխեմաներով իշխանության հետ կապված, տարիքն առած այս «փորձառու» մարդկանց քերել պետական բյուջեից, բայց կինոյի արմատական բարեփոխումներն այլևս անշրջելի են։ Բոլորին պարզ է, որ եթե որևէ երկրում կայուն ֆինասավորվող կինոոլորտը սնանկ է, պատճառը բացառապես ոլորտի անգրագետ կառավարումն է ու թալանը։ Մենք միշտ, իսկ այս պայքարում հատկապես, գործել ու գործելու ենք ԲԱՑ, ապավինելով հասարակության օգնությանն ու ազատ մամուլի աջակցությունը։

Ճիշտ պահն է ՖԱՀՖ խորհրդի անունից հայտնել խորին երախտագիտություն News.am, hayeli.am, Factor.am, pastinfo.am, aravot.am, azg.am, arminfo.am, infoport.am, past.am, irates.am, newshub.am, tesaketinfo.am, armenianreport.com, armhanq.com և այլ մեդիա ռեսուրսներին՝ ֆիլմերի ֆինանսավորման 2-րդ մրցույթը չեղարկելու անթուլատրելիության մասին ՖԱՀՖ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ տարածելու համար։ Սպասում ենք արձագանքին։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ․

Բաց Նամակի տեքստը՝ https://www.pastinfo.am/hy/news/2024/07/09/0gbx8feu4/1795545

Բաց նամակը ռուսերեն՝

https://armenianreport.com/ru/pubs/391367/

Դիտվել է՝ 6458

Մեկնաբանություններ